Բաժին. Ֆինանսական

2014թ. Հայաստանի խոշոր հարկատուները

2014 ֆինանսական տարվա արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում են «Գազպրոմ Արմենիա», «Ղ-Տելեկոմ» (ՎիվաՍել-ՄՏՍ) և «Ալեքս Գրիգ» ընկերությունները: 2014թ. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մեր երկրի պետական բյուջե է վճարել 42,81 մլրդ ՀՀ դրամ, «Ղ-Տելեկոմ»-ը՝  28,89 մլրդ ՀՀ դրամ, իսկ  «Ալեքս Գրիգ»-ը՝ 21,57 մլրդ ՀՀ դրամ:

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած՝ 2014 ֆինանսական տարում Հայաստանի խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին հնգյակում հայտնվել են նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը և «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» (ԱրմենՏել) ընկերությունը, որոնք պետբյուջե են վճարել համապատասխանաբար 19,94 մլրդ ՀՀ դրամի և 16,49 մլրդ ՀՀ դրամի հարկեր ու տուրքեր:

Իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև  «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը (12,43 մլրդ ՀՀ դրամ), «Ֆլեշ» ընկերությունը (11,98 մլրդ ՀՀ դրամ), «Գրանդ-Տոբակո հայ-կանադական Հ.Ձ»-ն (10,45 մլրդ ՀՀ դրամ),  «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը (9,62 մլրդ ՀՀ դրամ) և Ֆիլիպ Մորիս Արմենիա ընկերությունը (8,03 մլրդ ՀՀ դրամ):

2014թ. մեր երկրի 10 խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել շուրջ 182,25 մլրդ ՀՀ դրամ:

Share