Բաժին. Ֆինանսական

Հաքերները ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար են գողացել ՀԲ հաշիվներից

«Կասպերսկի Լաբորատորիայի» մամլո ծառայությունը հայտնել է, որ հաքերների միջազգային մի խումբ 1 մլրդ ԱՄՆ դոլար է գողացել հարյուրավոր ֆինանսական կազմակերպությունների հաշիվներից:

«Կասպերսկու լաբորատորիայից» հաղորդում են, որ կիբերհարձակման համար պատասխանատու են Ռուսաստանից, Ուկրաինայից, Չինաստանից և մի շարք այլ եվրոպական երկրների բնակիչներից բաղկացած կիբերհանցագործների խմբավորումը: Carbanak անունը ստացած հանցավոր խմբավորումն օգտագործել է թիրախային հարձակումների համար բնորոշ մեթոդներ, սակայն հանցագործները գումարները գողացել են արդեն ոչ սովորական օգտատերերից, այլ անմիջականորեն բանկերից:

Առկա տվյալների համաձայն կիբերհարձակման պատճառով տուժել են բանկեր աշխարհի մոտ 30 երկրներում ՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Չինաստանում , Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ուկրաինայում, Կանադայում, Հոնկոնգում, Ֆրանսիայում, Նորվեգիայում և Իսպանիայում ։

Share