Բաժին. Ֆինանսական

Որքան հարկ են վճարում Գագիկ Ծառուկյանի ընկերությունները

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո Գագիկ Ծառուկյանի ընկերությունների կողմից մուծված հարկերի թեման մնում է հասարակության ուշադրության կենտրում:

Իլուր առցանց պարբերականը ներկայացրել է գործարարի ընկերությունների կողմից մուծված հարկերը: Այսպիսով, ԲՀԿ առաջնորդի ընկերությունները «Մուլտի գրուպ», «Մուլտի Լեոն», «Երևանի Արարտի գինու, կոնյակի, օղու կոմբինատ», «Արարատցեմենտ» և «Օնիրա գլաբ» ընկերությունները 2014թ.-ին վճարել են 7 մլրդ 742 մլն դրամ հարկ:

Վճարված հարկերից կեսից ավելին՝ 4 մլրդ 768 մլն դրամ, բաժին է ընկնում «Օնիրա քլաբ»-ին (խաղատուն): Ծառուկայնին պատկանող ընկերությունների վճարած հարկերը 2013 թվականի համեմատ աճել են 95%-ով:

Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանը հորդորել էր հարկային մարմիններին պարզել Գագիկ Ծառուկյանի կողմից հարկեր չվճարելու մասին տարածված լուրերի ու խոսկցությունների համապատասխանությունը իրականությանը: Սպասենք հարկային ստուգւմների արդյունքներին:

Share