Բաժին. Ֆինանսական

ադրբեջանի տնտեսությունն աղետի եզրին է. բանկերում չկա արտարժույթ, խանութներում մեծ հերթեր են

Փետրվարի 21-ին ադրբեջանի կենտրոնական բանկը 33.86%-ով նվազեցրել է մանաթի փոխարժեքը՝ սահմանաելով այն 1.05 մանաթ մեկ դոլարի դիմաց:

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ նավթի գնի նվազման պատճառով ադրբեջանը միլիարդավար դոլարների կորտուստներ է կրում, ինչը մեծ ճնշումներ է առաջացնում երկրի տնտեսության վրա:

Մինչ այս ադրբեջանի իշխանությունները հայտարարում էին, որ վստահորեն վերահստում են իրավիճակը, և երկրի ունեցած պահուստները կապահովեն տնտեսական կայունությունը: Սակայն վերջին երկու ամսում երկրի պահուստների ծավալների նվազումը 2-ից ավել միլիարդ դոլարով խոսում էր այլ պատկերի մասին:

Տեղեկությունների համաձայն այս պահին ադրբեջանի բանկերից և փոխանակման կետերից իսպառ վերացել է արտարժույթը, իսկ խանութներում հերթեր են գոյացել: Չնայած այն բանին, որ հիմնականում ապրանքների գներն աճել են 20-30%-ով, խուճապի մատնված բնակչությունը մաքրում է խանութները:

Share