Բաժին. Ֆինանսական

Հայաստանի խոշոր հարկատուները – 2015թ. I եռամսյակ

ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակը՝ 2015թ. առաջին եռամսյակի դրությամբ:

Առաջին հորիզոնականում է Գազպրոմ Արմենիան: Ընկերությունը պետբյուջե է մուծել 15 077 592 600 դրամ, որից 14 977 859 000 դրամը հավաքագրվել է հարկային, իսկ 99 733.6 դրամը՝ մաքսային մարմինների կողմից:

Երկրորդ հորիզոնականում է ՀԷՑ-ը: Էլեկտրացանցերի կողմից պետբյուջե է վճարվել 4 596 863 600 դրամ, որից 4 592 565 300 դրամը հավաքագրվել է հարկային, իսկ 4 298 300 դրամը՝ մաքսային մարմինների կողմից:

Եռյակը եզրափակում է Արմենտելը: Հեռահաղորդակցական ընկերության կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է  4 189 454 400 դրամ, որից 4 020 166 100 դրամը հավաքագրվել է հարկային, իսկ 169 288 400 դրամը՝ մաքսային մարմինների կողմից:

Չորրորդ տեղում է Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը՝ 4 036 631 800 դրամ: Ալեքս Գրիգը հինգերորդ տեղում է՝ 3 931 289 100 դրամ: Վեցերորդ հորիզոնականում է Ֆլեշ ընկերությունը՝ 3 261 601 500 դրամ: Գրանդ Տոբակոն յոթերորդն է՝ 2 528 691 400 դրամ: Ութերորդ հորիզոնականում է ՀԱԷԿ-ը՝ 1 998 978 900 դրամ: Իններորդ տեղում է ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնը՝ 1 983 152 700 դրամ: Տասնյակը եզրափակում է Ռենկո Արմէստեյտ շինարարական ընկերությունը՝ 1 956 891 300 դրամ:

Հիշեցնենք, որ 2014թ.-ի արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատու ընկերությունների առաջատար եռյակն ուներ հետևյալ տեսքը՝ Գազպրոմ Արմենիա, Ղ-Տելեկոմ (Վիվասել-ՄՏՍ) և Ալեքս Գրիգ: 2015թ.-ի առաջին եռամսյակի տվյալների համաձայն Ղ-Տելեկոմ ընկերությունը 3-րդ հորիզոնականից տեղափոխվել է 33-րդ հորիզոնական, իսկ մուծված հարկերի ծավալը կազմել է 823 118 880 դրամ:

Share