Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. գործարկվել է բանկի Տերյան մասնաճյուղը

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը գործարկել է թվով 56-րդ՝ «Տերյան» մասնաճյուղը: Մասնաճյուղը գտնվում է Սայաթ-Նովա 7 հասցեում:

«Տերյան»  մասնաճյուղի գործարկումը բանկի կողմից նախաձեռնված և անընդհատ իրականցվող  մասնաճյուղային  ցանցի զարգացման և կատարելագործման ծրագրի հերթական քայլն է: Այս մասնաճյուղը հանդիսանում  է  այս տարի  բանկի կողմից  Երևան քաղաքում գործարկված մասնաճյուղերից  երկրորդը, իսկ Հայաստանում բացված մասնաճյուղերից՝ չորրորդը: Այս տարի բանկը ակնկալում է բացել ևս երկու մասնաճյուղ մարզերում:

Մասնաճյուղը  հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով` հաճախորդի համար բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը ավելի հաճելի և հեշտ դարձնելու համար: Նորաբաց մասնաճյուղում կգործի կանխիկի ընդունման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կկարողանան շուրջօրյա կատարել  գործարքներ ՝  կոմունալ վճարումներ (Էլեկտրոէներգիա,  գազ և գազի սպասարկում,  ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, Orange, VivaCell, Beeline): Ինչպես նաև վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդի համալրում:

Բանկի բոլոր կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ կատարելու ժամանակ բանկի կողմից չի գանձվում որևէ վճար ծառայության մատուցման համար:

Ս.թ. հունիսի 1-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ»  բանկի նորաբաց «Տերյան»  մասնաճյուղում  հաճախորդները կստանան  վարկեր և վարկային գծեր 1%-ից ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ ավանդ ներդնելու դեպքում գործող տարեկան տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով: American Express Blue քարտ պատվիրող քաղաքացիներն էլ կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից:

«Տերյան» մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն  «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկում գործող ծառայությունները իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ:

Share