Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 26/06/15

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 26-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.53 դրամով և կազմել 473.18 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.82 դրամով և կազմել 529.58 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 8.58 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.49 դրամով և կազմել 744.79 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 3.27 դրամով և կազմել 17839.63 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.56 դրամով և կազմել 239.91 դրամ: Պլատինի գինն աճել է 139.89 դրամով և կազմել 16354.07 դրամ:

Share