Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 30/06/15

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 30-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.53 դրամով և կազմել 472.53 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.48 դրամով և կազմել 528.48 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 8.51 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.54 դրամով և կազմել 743.20 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 48.42 դրամով և կազմել 17850.82 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.27 դրամով և կազմել 240.49 դրամ: Պլատինի գինն աճել է 88.05 դրամով և կազմել 16422.76 դրամ:

Share