Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 06/07/15

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 6-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 473.45 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.01 դրամով և կազմել 523.21 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.10 դրամով և կազմել 8.40 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.56 դրամով և կազմել 736.69 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 38.48 դրամով և կազմել 17778.27 դրամ: Արծաթի գինն աճել է 0.42 դրամով և կազմել 238.07 դրամ: Պլատինի գինը նվազել է 17.66 դրամով և կազմել 16469.95 դրամ:

Share