Բաժին. Ֆինանսական

Հայաստանի խոշոր հարկատուները. 2015թ. առաջին կիսամյակ

Ընթացիկ տարվա առաջին կեսի արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում են «Գազպրոմ Արմենիա», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունները: Հունվար-հուլիս  ամիսներին «Գազպրոմ Արմենիա»-ն մեր երկրի պետական բյուջե է վճարել 24.61 մլրդ ՀՀ դրամ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ 9.75 մլրդ ՀՀ դրամ, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ 8.83 մլրդ ՀՀ դրամ:

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած՝ 2015 ֆինանսական տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին հնգյակում հայտնվել են նաև «Ալեքս Գրիգ»-ը և «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ն, որոնք վճարել են համապատասխանաբար 8.62 մլրդ ՀՀ դրամ և 7.76 մլրդ ՀՀ դրամ:

Իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև «Գրանդ-Տոբակո հայ-կանադական Հ.Ձ»-ն (7.44 մլրդ ՀՀ դրամ), «Ֆլեշ» ընկերությունը (5.94 մլրդ ՀՀ դրամ), ՀԱԷԿ-ը (4.60 մլրդ ՀՀ դրամ), «Ղ-Տելեկոմ» ընկերությունը (4.28 մլրդ ՀՀ դրամ) և «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը (4.06 մլրդ ՀՀ դրամ):

Խոշոր հարկ վճարողների ամբողջական ցուցակը կարող եք ներբեռնել՝ սեղմելով այստեղ:

Share