Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 31/07/15

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 31-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.36 դրամով և կազմել 478.29 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.25 դրամով և կազմել 524.92 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.15 դրամով և կազմել 7.92 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.29 դրամով և կազմել 744.41 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 54.91 դրամով և կազմել 16722.9 դրամ: Արծաթի գինն աճել է 0.29 դրամով և կազմել 225.12 դրամ: Պլատինի գինն աճել է 4.00 դրամով և կազմել 15131.34 դրամ:

Share