Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 11/08/15

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 11-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 478.57 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.94 դրամով և կազմել 527.53 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.09 դրամով և կազմել 7.52 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 5.64 դրամով և կազմել 745.56 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 52.80 դրամով և կազմել 16878.86 դրամ: Արծաթի գինն աճել է 1.99 դրամով և կազմել 228.95 դրամ: Պլատինի գինն աճել է 383.75 դրամով և կազմել 14940.18 դրամ:

Share