Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միակողմանիորեն չի բարձրացնում հաճախորդների հետ նախկինում կնքված գործող վարկերի տոկոսադրույքները

Վերջին օրերին շրջանառվում են լուրեր, որ ՀՀ առևտրային բանկերը միակողմանի կերպով բարձրացնում են իենց հաճախորդների հետ նախկինում կնքված գործող վարկերի տոկոսադրույքները:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ պաշտոնապես հայտարարում է, որ նման պրակտիկա մեր կողմից չի կիրառվել և չի կիրառվում: Նախկինում տրված  վարկի տոկոսադրույքը  որոշվում  է նախապես հաճախորդի հետ երկկողմանի համաձայնությամբ ստորագրված վարկային պայմանագրում ֆիքսված տոկոսադրույքով և այն ոչ մի պարագայում չի կարող փոփոխվել միակողմանի կերպով:

Հորդորում ենք նման տեղեկություններ ունենալու դեպքում անմիջապես տեղեկացնել զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ 010. 31.88.78 հեռախոսահամարով:

Share