Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 25/08/15

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 25-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.04 դրամով և կազմել 484.47 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.10 դրամով և կազմել 558.93 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.15 դրամով և կազմել 6.97 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.33 դրամով և կազմել 765.75 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 194.43 դրամով և կազմել 18169.49 դրամ: Արծաթի գինը նվազել է 7.58 դրամով և կազմել 232.71 դրամ: Պլատինի գինը նվազել է 619.82 դրամով և կազմել 15358.01 դրամ:

Share