Բաժին. Ֆինանսական

Յուրի Ջորկայեֆը կմասնակցի ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի և ՀՀ լրագրողների ֆուտբոլային հավաքականների խաղին

Հոկտեմբերի 2-ին, ժամը 17:30-ին ֆուտբոլի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆի մասնակցությամբ «Փյունիկ» ակումբի մարզադաշտում տեղի կունենա Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի և Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականների բարեգործական հանդիպումը:

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հավաքականի կազմում հանդես կգա Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆը, իսկ Հայաստանի լրագողների հավաքականի կազմում՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, “Փյունիկ” ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը:

Բարեգործական ֆուտբոլային հանդիպման ողջ հասույթը կուղղվի սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի և Գավառ քաղաքի մանկատան սաների համար մարզական հանդերձանքի ձեռբերմանը:

Մուտքն ազատ է, սիրով սպասում ենք Ձեզ «Փյունիկ» ակումբի մարզադաշտում: Հանդիպման ավարտին ցանկացողները հնարավորություն կունենան ստանալու Յուրի Ջորկայեֆի ինքնագիրը:

Share