Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 02/11/15

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 2-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.62 դրամով և կազմել 473.40 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.58 դրամով և կազմել 520.83 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.37 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 7.58 դրամով և կազմել 732.59 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 72.23 դրամով և կազմել 17386.75 դրամ: Արծաթի գինը նվազել է 2.58 դրամով և կազմել 237.89 դրամ: Պլատինի գինը նվազել է 56.31 դրամով և կազմել 15037.52 դրամ:

Share