Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. մշակվում է գյուղատնտեսության ոլորտի միկրովարկավորման հետագա զարգացման ռազմավարություն

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Oxford Microfinance Inititive (OMI) խորհրդատվական ընկերությունը նախաձեռնել են Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին առնչվող համատեղ ծրագիր:

Ծրագրի նպատակն է մշակել ռազմավարություն, որն ավելի արդյունավետ կդարձնի պետության կողմից տնտեսության գերակա ճյուղ հայտարարված՝ գյուղատնտեսության ոլորտի միկրովարկավորման հետագա զարգացումը: Ռազմավարության մշակման համար իրականցվող ուսումնասիրությունների հիմք են հանդիսանալու ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից իր գործունեության ընթացքում Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի վերաբերյալ կուտակած տվյալները:

Oxford Microfinance Inititive-ը հանդիսանում է Բրիտանական Օքսֆորդի համալսարանականներից համալրված կառույց, որը բազմաթիվ նմանօրինակ ծրագրեր է իրականացրել աշխարհի տարբեր երկրներում՝ հնարավորություն տալով ուսանողներին գործնականում ծանոթանալ իրական բիզնես գործընթացներին:

Share