Բաժին. Ֆինանսական

Fitch․ Ադրբեջանի հիպոթեքային հիմնադրամի վարկանիշը «աղբային» մակարդակի է իջեցվել

Միջազգային վարկանիշային Fitch գործակալությունն Ադրբեջանի հիպոթեքային հիմնադրամի ազգային եւ արտասահմանյան արտարժույթով երկարաժամկետ վարկային վարկանիշը «BBB-» մակարդակից իջեցրել է «BB+» մակարդակի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, report.az լրատվական կայքը հայտնում է, որ գործակալությունը հաստատել է վարկանիշի գծով բացասական կանխատեսումը:

Ադրբեջանի հիպոթեքային հիմնադրամի վարկային վարկանիշը համապատասխանում է միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից հաստատված սուվերեն վարկանիշի «աղբային» մակարդակին:

Միջազգային Fitch Ratings եւ Standart & Poor`s վարկանիշային գործակալություները փետրվարին Ադրբեջանի երկարաժամկետ վարկանիշը արտասահմանյան եւ ազգային արտարժույթներով «BBB-» մակարդակից իջեցրել են մինչեւ «BB+» «աղբային» մակարդակի:

Ադրբեջանի վարկային վարկանիշը փետրվարի սկզբին մեկ մակարդակով` ներդրումայինից ցածր` «Ba1» մակարդակի իջեցրել է նաեւ Mood`s վարկանիշային գործակալությունը: Դա նշանակում է, որ Ադրբեջանն այսուհետ միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի բարձր տոկոսներով:

Share