Բաժին. Ֆինանսական

Fitch Ratings. ադրբեջանական բանկերի վարկանիշներն իջեցվել են

Միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը ցածրացրել է Ադրբեջանի միջազգային բանկի երկարաժամկետ վարկանիշը «BB-» մակարդակի, վարկանիշի գծով կանխատեսումը «բացասական» է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Fitch Ratings-ը հայտարարում է, որ վարկանիշի իջեցման պատճառը հանդիսանում է բանկին պետական աջակցության թուլացումը:

«Միջազգային բանկի բաժնետիրական կապիտալում Ֆինանսների նախարարության մասնաբաժինը 51,1 տոկոսից հասցվել է մինչեւ 80 տոկոսի: Կառավարությունը նաեւ օժանդակություն է հատկացրել բանկին, ինչի մասին խոսում է 3 մլրդ մանաթ գումարի չափով բանկից խնդրահարույց ակտիվների հետգնումը: Չնայած դրան, պահպանվում է Միջազգային բանկի վարկային պորտֆելի բարձր դոլարացումը, խնդրահարույց վարկերի մասնաբաժինը հասնում է 7 տոկոսի», -ասվում է գործակալության հայտարարության մեջ:

Fitch Ratings-ը նաեւ «BB+» մակարդակից իջեցրել է ադրբեջանական AccessBank-ի երկարաժամկետ վարկանիշը մինչեւ «BBB-» մակարդակի, վարկանիշի գծով կանխատեսումը` «բացասականի»` հայտարարելով, որ AccessBank-ի վարկանիշն իջեցվել է մինչեւ Ադրբեջանի սուվերեն վարկանիշ:

Միջազգային Fitch Ratings եւ Standart & Poor`s վարկանիշային գործակալություները փետրվարին Ադրբեջանի երկարաժամկետ սուվերեն վարկանիշը արտասահմանյան եւ ազգային արտարժույթներով «BBB-» մակարդակից իջեցրել են մինչեւ «BB+»` «աղբային» մակարդակի:

Ադրբեջանի վարկային վարկանիշը փետրվարի սկզբին մեկ մակարդակով` ներդրումայինից ցածր` «Ba1» մակարդակի իջեցրել է նաեւ Mood`s վարկանիշային գործակալությունը: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանն այսուհետ միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի բարձր տոկոսներով:

Share