Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 27/07/16

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 27-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.09 դրամով և կազմել 476.38 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.71 դրամով և կազմել 523.83 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 7.21 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.88 դրամով և կազմել 623.06 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 154.66 դրամով և կազմել 20263.03 դրամ: Արծաթի գինն աճել է 4.19 դրամով և կազմել 301.42 դրամ: Պլատինի գինն աճել է 294.09 դրամով և կազմել 16648.46 դրամ:

Share