Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 12/08/16

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 12-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 476.20 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.09 դրամով և կազմել 530.87 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.36 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.87 դրամով և կազմել 616.87 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 109.60 դրամով և կազմել 20745.3 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.95 դրամով և կազմել 309.42 դրամ: Պլատինի գինը նվազել է 262.18 դրամով և կազմել 17836.36 դրամ:

Share