Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 17/08/16

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 17-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.38 դրամով և կազմել 475.31 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.72 դրամով և կազմել 535.53 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 7.42 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.89 դրամով և կազմել 619.57 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 53.93 դրամով և կազմել 20538.43 դրամ: Արծաթի գինն աճել է 1.82 դրամով և կազմել 306.17 դրամ: Պլատինի գինն աճել է 169.79 դրամով և կազմել 17176.48 դրամ:

Share