Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 25/08/16

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 25-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.34 դրամով և կազմել 474.68 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.09 դրամով և կազմել 536.15 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.32 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.83 դրամով և կազմել 628.00 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 210.43 դրամով և կազմել 20255.58 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.93 դրամով և կազմել 287.52 դրամ: Պլատինի գինը նվազել է 262.59 դրամով և կազմել 16634.83 դրամ:

Share