Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 10/10/16

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 10-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.13 դրամով և կազմել 474.46 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.04 դրամով և կազմել 529.88 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 7.61 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 5.49 դրամով և կազմել 589.14 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 59.59 դրամով և կազմել 19201.28 դրամ: Արծաթի գինը նվազել է 6.63 դրամով և կազմել 264.36 դրամ: Պլատինի գինն աճել է 26.45 դրամով և կազմել 14872.89 դրամ:

Share