Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 13/01/17

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 13-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.29 դրամով և կազմել 485.68 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.56 դրամով և կազմել 517.01 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 8.17 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.36 դրամով և կազմել 592.87 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 424.78 դրամով և կազմել 18816.82 դրամ: Արծաթի գինն աճել է 2.03 դրամով և կազմել 264.05 դրամ: Պլատինի գինն աճել է 71.57 դրամով և կազմել 15318.29 դրամ:

Share