Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 31/03/17

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 31-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.42 դրամով և կազմել 483.45 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.54 դրամով և կազմել 515.99 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 8.59 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.62 դրամով և կազմել 601.27 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 52.65 դրամով և կազմել 19410.44 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.71 դրամով և կազմել 281.33 դրամ: Պլատինի գինն աճել է 2.68 դրամով և կազմել 14828.29 դրամ:

Share