Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 14/04/17

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 14-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.50 դրամով և կազմել 486.09 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.50 դրամով և կազմել 516.28 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 8.65 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.18 դրամով և կազմել 608.10 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 133.45 դրամով և կազմել 20068.89 դրամ: Արծաթի գինն աճել է 3.61 դրամով և կազմել 290.06 դրամ: Պլատինի գինն աճել է 187.70 դրամով և կազմել 15237.45 դրամ:

Share