Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 19/04/17

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 19-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.40 դրամով և կազմել 485.47 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.83 դրամով և կազմել 520.52 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 8.66 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 12.89 դրամով և կազմել 623.00 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 97.68 դրամով և կազմել 19962.13 դրամ: Արծաթի գինը նվազել է 2.43 դրամով և կազմել 287.5 դրամ: Պլատինի գինն աճել է 143.55 դրամով և կազմել 15374.1 դրամ:

Share