Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 20/07/17

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 20-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.08 դրամով և կազմել 478.62 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.20 դրամով և կազմել 550.51 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 8.10 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.91 դրամով և կազմել 620.39 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 24.73 դրամով և կազմել 19114.19 դրամ: Արծաթի գինն աճել է 0.97 դրամով և կազմել 249.75 դրամ: Պլատինի գինը նվազել է 28.39 դրամով և կազմել 14233.89 դրամ:

Share