Բաժին. Ֆինանսական

Հայկ Հարությունյան. ՀԷՑ-ի կողմից ներգրավվող 160 մլն դոլարն ուղղվելու է ընկերության ներդրումային ծրագրի իրականացմանը

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկություններ է հայտնել ՀԷՑ-ի կողմից ներգրավվող վարկային միջոցների մասին։

«ՀԷՑ-ի շուրջ քննարկումների վերաբերյալ մի քանի պարզաբանում.

– ՀԷՑ-ը նախատեսում է ներգրավել վարկային միջոցներ 160 մլն ԱՄՆ դոլարի չափով, որից $80 մլն-ը կտրամադրի ՎԶԵԲ-ը, $80 մլն-ը՝ ԱԶԲ-ն։ Վարկային միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված ներդրումային ծրագրի ֆինանսավորմանը։ Ներդրումային ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 200 մլն դոլար, որից 40 մլն-ը պլանավորվում է ուղղել սեփական միջոցներից, 160 մլն-ը՝ ներգրավել վերը նշված կառույցներից։

– Նոր վարկերի ներգրավումը չի վատթարացնի ՀԷՑ ընկերության ֆինանսական կայունությունը; այս մասին է վկայում նաեւ հեղանիկավոր Grand Thornton աուդիտորական կազմակերպության կողմից տրված եզրակացությունը, որը մինչեւ վարկերի տրամադրումը մանրամասն ուսումնասիրել է ընկերության ֆինանսական մոդելը։

– Ինչ վերաբերում է ընկերության ներկայիս վարկերի ռեստրուկտուրիզացմանը, վարկային պարտավորությունները նոր սեփականատիրոջ կառավարման ժամանակահատվածում կամ մարվել են կամ ռեստրուկտուրիզացվել։ Մասնավորապես, ռեստրուկտուրիզացվել է ԻՆՏԵՐ ՌԱՕ-ի կողմից տրամադրված վարկը՝ HSBC Լոնդոնի կողմից ներգրավված վարկային միջոցների հաշվին շուկայականից ցածր տոկոսադրույքներով», – գրել է Հարությունյանը։

Share