Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 22/08/17

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 22-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.13 դրամով և կազմել 478.55 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.63 դրամով և կազմել 562.30 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 8.10 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.93 դրամով և կազմել 614.08 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 39.20 դրամով և կազմել 19892.22 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.92 դրամով և կազմել 261.87 դրամ: Պլատինի գինը նվազել է 42.05 դրամով և կազմել 15108.79 դրամ:

Share