Բաժին. Ֆինանսական

Հայազգի միլիարդատեր Սերգեյ Գալիցկին 2.5 մլրդ դոլարով վաճառեց «Մագնիտ» առևտրային ցանցը

Ռուսական խոշորագույն «Մագնիտ» առևտրային ցանցի հիմնադիր և խոշորագույն սեփականատեր Սերգեյ Գալիցկին ՎՏԲ բանկին է վաճառել ցանցի բաժնետոմսերի 29.1%-ը։

Վաճառքի պատճառն այն է, որ հիմնադիրը և ներդրողները տարբեր կերպ են պատկերացնում ցանցի ապագան։

Սերգեյ Գալիցկին հայտարարել է, որ վաճառքի որոշումը դժվար է կայացվել, քանի որ ինքն է հիմնադրել ընկերությունը՝ հավելելով, որ եկել է կյանքում փոփոխություններ մտցնելու ժամանակը։

Գործարքի արժեքը կազմել է 2.5 մլրդ դոլար կամ 138 մլրդ ռուբլի։ Գործարքը դեռևս պետք է հաստատի դաշնային հակամենաշնորհային ծառայությունը։

Գործարքի ավարտից հետո Գալիցկիի վերահսկողության ներքո կմնա ցանցի բաժնետոմսերի միայն 3%-ը։

Share