Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 27/02/18

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 27-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.15 դրամով և կազմել 480.99 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.20 դրամով և կազմել 593.20 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 8.62 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.70 դրամով և կազմել 671.22 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 92.23 դրամով և կազմել 20621.49 դրամ: Արծաթի գինն աճել է 1.01 դրամով և կազմել 257.79 դրամ: Պլատինի գինն աճել է 113.02 դրամով և կազմել 15417.79 դրամ:

Share