Բաժին. Ֆինանսական

Կոնվերս բանկ. գարնանամուտի նվեր կանանց

Կոնվերս Բանկը Գարնանային տոների կապակցությամբ հայտարարում է ավանդական ակցիաների մեկնարկի մասին, որոնցից առաջինի շրջանակներում, մարտի 1-ից ապրիլի 7-ը կանայք Կոնվերս Բանկի մասնաճյուղերում Woman’s պլաստիկ քարտ կկարողանան ստանալ սպասարկման վճարի 50% նվազեցված գնով /միայն առաջին տարվա համար / և օգտվել վարկային սահմանաչափից:

«Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս Woman’s քարտապանների համար նախատեսված զեղչային և Cashback ակցիաներով: Այս ակցիայի շրջանակներում 36 ամիս ժամկետով և առավելագույնը 1 միլիոն դրամի չափով վարկային սահմանաչափ կարող են ստանալ Բանկի բոլոր Woman’s քարտապանները», – ասացին Բանկում՝ նշելով, որ Woman’s քարտերը իրենց տեսակով եզակի են Հայաստանում և մշակվել են՝ հաշվի առնելով կանանց նախասիրությունները: Մասնավորապես, Woman’s պլաստիկ քարտերը մյուսներից տարբերվում են ոչ միայն յուրօրինակ դիզայնով, այլև քարտապաններին հնարավորություն են տալիս օգտվել պարբերաբար կանանց համար գործարկվող պրոդուկտներից, զեղչային և cashback ակցիաներից:

Կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ մարտի 6-ից 8-ը կանցկացվի Կոնվերս Բանկի ավանդական Cashback ակցիան, որից կարող են օգտվել Բանկի բոլոր քարտապանները: Այդ օրերին, կատարելով անկանխիկ գնումներ բանկի գործընկեր խանութներում եւ վաճառակետերում, հաճախորդները կստանան գործարքի կամ գործարքների գումարի աննախադեպ՝  25%-ի չափով հետվերադարձ:

«Cashback ակցիան իրականացվում է հավատարիմ հաճախորդներին խրախուսելու նպատակով և Կանանց միջազգային օրվա կապակցությամբ բանկի քարտապաններին շահավետ գնումների հնարավորություն է ընձեռում գործընկերների ցանցում, ուր ներառված են օծանելիքի, հագուստի, կոշկեղենի, զարդերի, աքսեսուարների, նվերների, քաղցրավենիքի և այլ խանութսրահներ»,- եզրափակել են Բանկում:

Մանրամասներ.

http://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2018/02/22/womanscreditline

http://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2018/02/22/cashbackmarch

Share