Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 07/04/18

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 7-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.28 դրամով և կազմել 480.74 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.34 դրամով և կազմել 588.57 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 8.30 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.39 դրամով և կազմել 673.66 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 11.95 դրամով և կազմել 20521.13 դրամ: Արծաթի գինն աճել է 0.14 դրամով և կազմել 252.01 դրամ: Պլատինի գինն աճել է 8.20 դրամով և կազմել 14080.55 դրամ:

Share