Բաժին. Ֆինանսական

American Express Gold Քարտ. «Բացահայտե՛ք ողջ ներուժը»

Հայաստանում American Express Քարտերի բացառիկ թողարկող ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ American Express Gold Քարտատերի համար մեկնարկել է «Բացահայտե՛ք ողջ ներուժը» արշավը։

Արշավի շրջանակներում՝ մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը ներառյալ, դառնալով American Express Gold Քարտատեր և Քարտը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում կատարելով առնվազն մեկ վճարային գործարք, Քարտատիրոջը կտրամադրվի լրացուցիչ 5,000 MR միավոր:

Իսկ հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ, American Express Gold Քարտով  իրականացնելով 3 կամ 6 մլն ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով վճարային գործառնություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, Քարտատերը կստանա համապատասխանաբար 25,000 և 50,000 լրացուցիչ Membership Rewards (MR) միավոր: MR միավորները կարող են փոխանակել Երևան-Դուբայ-Երևան (25,000 MR միավոր) կամ Երևան-Փարիզ-Երևան (50,000 MR միավոր) 1 ավիատոմսի հետ, ինչպես նաև այլ արժեքավոր նվերներով, որոնք ներկայացված են  www.americanexpress.am կայքում:

Լրացուցիչ MR միավորները ստանալու համար անհրաժեշտ է 2018թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2019թ. փետրվարի 28-ը ներառյալ զանգահարել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ շուրջօրյա սպասարկման կենտրոն՝ (+374 10) 31 99 99,  կամ գրավոր դիմում ներկայացնել Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Արշավի բոլոր պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share