Բաժին. Ֆինանսական

50 մլն եվրո՝ ՓՄՁ հատվածի ծրագրերի ֆինանսավորելու նպատակով

Եվրոպական ներդրումային բանկը շարունակում է խթանել մասնավոր հատվածի կայուն ֆինանսավորումը հայաստանում:

Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ ԿԲ միջև կնքվել է 50 մլն եվրո վարկային համաձայնագիր ՓՄՁ հատվածի ծրագրերի ֆինանսավորելու նպատակով: Վարկը կտրամադրվի Կենտրոնական բանկին, որն այդ միջոցները հասանելի կդարձնի ՓՄՁ-երին:

Ֆինանսական համակարգի հետ ԵՆԲ երկարաժամկետ համագործակցության պատրաստակամության շրջանակներում այս ծրագրի ներքո կտրամադրվեն վարկեր՝ ուղղված հիմնականում արտահանման խթանման, զբոսաշրջության, գյուղատնտեսության և գյուղմթերքների վերամշակման նախագծերի իրականացմանը:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց. «ԵՆԲ ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրերը հատուկ դերակատարում ունեն Հայաստանում ֆինանսական հասանելիության և մատչելիության բարձրացման համար: Այս ծրագրերի միջոցով տեղական բիզնեսն ուղղորդվում է դեպի մրցունակ եւ կայուն զարգացմանը, իսկ միջնորդ ֆինանսական կազմակերպություններում՝ կայանում է կանաչ ֆինանսավորման մշակույթը»:

Այս ծրագիրը մասնավոր հատվածի ֆինանսավորման երրորդ նախաձեռնությունն է, ԵՆԲ եւ Կենտրոնական բանկի համագործակցությամբ 2014թ. ի վեր իրականացվել է ՓՄՁ կազմակերպությունների ֆինանսավորման ծրագրեր 100 մլն եվրո արժողությամբ:

———–

ԵՆԲ-ը` Եվրոպական միության բանկը, Հայաստանյան ծրագրերը ֆինանսավորում է ԵՄ խորհրդի և Եվրոպական Կառավարության՝ Արևելյան Գործընկերության երկրների մանդատի ներքո:

ԵՆԲ-ը 8 մլրդ Եվրո է տրամադրել Արևելյան Գործընկերության բանկային ֆինանսավորմանը, ԵՄ-ի, և իր Արևելյան Գործընկերների համար կարևորություն ունեցող ծրագրերին աջակցելու համար՝ տեղական մասնավոր հատվածի զարգացման, սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների և կլիմայական փոփոխության ոլորտներում:

Share