Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 29/10/18

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 29-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.17 դրամով և կազմել 485.97 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.41 դրամով և կազմել 553.18 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 7.40 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.19 դրամով և կազմել 623.21 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 54.38 դրամով և կազմել 19278.04 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.70 դրամով և կազմել 229.52 դրամ: Պլատինի գինը նվազել է 104.83 դրամով և կազմել 12890.04 դրամ:

Share