Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 01/03/19

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 1-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.46 դրամով և կազմել 490.18 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.09 դրամով և կազմել 556.75 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.44 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.68 դրամով և կազմել 648.75 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 38.75 դրամով և կազմել 20789.34 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.47 դրամով և կազմել 249.24 դրամ: Պլատինի գինն աճել է 60.12 դրամով և կազմել 13726.66 դրամ:

Share