ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 26-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.22 դրամով և կազմել 476.21 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.96 դրամով և կազմել 529.36 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 7.21 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.65 դրամով և կազմել 582.74 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 37.42 դրամով և կազմել 23023.94 դրամ: Արծաթի գինն աճել է 1.49 դրամով և կազմել 261.04 դրամ: Պլատինի գինը նվազել է 55.19 դրամով և կազմել 13029.24 դրամ: