Բաժին. Ֆինանսական

Կոնվերս Բանկ. կանխարգելիչ միջոցառումներ՝ հաճախորդների և աշխատակիցների առողջությունը և անվտանգությունը ապահովելու նպատակով

Կոնվերս բանկը հայտարարություն է տարածել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով իրականացված միջոցառումների վերաբերյալ.

Կարևորելով մեր հաճախորդների և աշխատակիցների առողջությունը և անվտանգությունը՝ ձեռնարկել ենք մի շարք միջոցառումներ, որոնք կօգնեն բոլորիս մնալ առողջ և հոգ տանել մեր սիրելիների մասին։

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով մեր կողմից ձեռնարկվող միջոցառումները շրջանակն այս պահին հետևյալն է՝

– Կոնվերս Բանկի սպասարկման ցանցում ներառված բոլոր տարածքները պարբերաբար օդափոխվում և ախտահանվում են հատուկ միջոցներով:

– Աշխատակիցների և հաճախորդների համար Բանկի մասնաճյուղերում տեղադրված են ձեռքերի մաքրման միջոցներ:

– Բանկի բոլոր աշխատակիցները տեղեկացված են կորոնավիրուսի կանխարգելման և անվտանգության կանոնների մասին:

– Ավտոմատ սպասարկման մեքենաները, տերմինալները, մյուս բոլոր սարքավորումներն ու տեխնիկան պարբերաբար ախտահանվում են հատուկ միջոցներով։

– Շրջանառության մեջ գտնվող հին (օգտագործված) թղթադրամներն աստիճանաբար փոխարինում ենք նոր (չօգտագործված) թղթադրամներով։

Հոգ տանելով Ձեր առողջության մասին ՝ խորհուրդ ենք տալիս հնարավորինս խուսափել կանխիկից, բանկային ծառայություններից օգտվելիս նախապատվություն տալ գործարքները հեռահար եղանակով կատարելուն, որի համար մենք առաջարկում ենք՝

Կոնվերս Մոբայլ հավելվածը՝ Android։ https://bit.ly/2SLJ3vT IOS։ https://apple.co/37MK9f0

Ինտերնետ Բանկ՝ https://www.conversebank.am/hy/internet-banking/

Վճարային պորտալ՝ https://onlinepayments.conversebank.am/hy/

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։

Share