ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 18-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.23 դրամով և կազմել 490.53 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.37 դրամով և կազմել 539.93 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.26 դրամով և կազմել 6.30 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 7.73 դրամով և կազմել 589.67 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 753.88 դրամով և կազմել 24227.26 դրամ: Արծաթի գինը նվազել է 8.38 դրամով և կազմել 196.19 դրամ: Պլատինի գինը նվազել է 415.05 դրամով և կազմել 10266.86 դրամ: