Բաժին. Բլոգ

Bitcoin-ի և այլ թվային արժույթների փոխարժեքներն արդեն հասանելի են «Բիզնես 24»-ում

Հաշվի առնելով վերջին ամիսների ընթացքում Bitcoin-ի փոխարժեքի ռեկորդային աճը, թվային արժույթների օրեցօր աճող դերը, նաև մեր ընթերցողների մեծ հետաքրքրությունը կրիպտոարժույթների նկատամամբ՝ ամեն օր, ժամը 10։00-ին, «Բիզնես 24»-ը կհրապարակի առաջատար 7 թվային արժույթի փոխարժեքները՝ Bitcoin / ՀՀ Դրամ փոխարժեքը ներառյալ։

Հասանելի կլինեն հետևյալ արժույթների փոխարժեքները՝ Bitcoin (BTC), Ethereum (ETH), Bitcoin Cash (BCH), Ripple (XRP), Bitcoin Gold (BTG), Litecoin (LTC), Dash (DASH): Կրիպտոարժույթների փոխարժեքները և կապիտալիզացիայի ծավալները նաև հասանելի կլինեն կայքի ֆինանսական ցուցանիշների սյունակում։

Share