Բաժին. Բլոգ

Բաֆեթ-Բաֆեթ. կանխատեսե՛ք Facebook-ի բաժնետոմսերի գինը և շահե՛ք Kaspesky Internet Security

«Բիզնես 24»-ը մեկնարկել է նոր խաղ-նախագիծ, որն անվանվել է «Բաֆեթ-Բաֆեթ»՝ աշխարհի ամենահաջողակ ներդրող Ուորեն Բաֆեթի պատվին: «Բաֆեթ-Բաֆեթ» խաղի մասնակիցները փորձում են կանխատեսումներ կատարել ֆինանսական շուկաներում միտումների և զարգացումների վերաբերյալ: Ճշգրիտ կանխատեսումներ կատարած մասնակիցներին սպասվում են մրցանակներ։ Խաղերը կկազմակերպվեն շաբաթական մեկ անգամ։

«Բաֆեթ-Բաֆեթ» առաջին խաղի պահանջն է կանխատեսել Facebook-ի բաժնետոմսերի գինը հոկտեմբերի 6-ի առավոտյան ժամը 10։00-ի (բոլոր ժամերը՝ Երևանի ժամանակով) դրությամբ։ Հաղթողը կշահի 14,000 ՀՀ դրամ արժողությամբ Kaspersky Internet Security հակավիրուսային ծրագիր՝ 2 սարքի համար։

Մասնակցության կանոններ

ԿԱՆՈՆ 1. Կանխատեսումները պետք է իրականացվեն Facebook-ում՝ թողնելով մեկնաբանություն «Բիզնես 24»-ի պաշտոնական էջում տեղադրված համապատասխան նկարի տակ։ Նկարի հղում՝ https://u.b24.am/BuffettNo1FB

ԿԱՆՈՆ 2. Կանխատեսումն իրականացվում է բաժնետոմսերի գինը գրելու միջոցով։ Մեկնաբանության մեջ պետք է գրված լինի միայն կանխատեսվող թիվը՝  XXX.XX ձևաչափով։

ԿԱՆՈՆ 3. Կանխատեսումը համարվում է կատարված միայն այն դեպքում, երբ մասնակիցը հավանել է (Like) B24.am ֆեյսբության էջը և կիսվել (Share) մրցույթի նկարով։ Մրցույթի նկարը կիսվելուց այն պետք է տեսանելի լինի բոլորին (Public), որպեսզի խաղի կազմակերպիչները կարողանան ստուգել կիսվելու փաստը. հակառակ դեպքում կանխատեսումը չի դիտարկվի։

ԿԱՆՈՆ 4. Հաղթում է ճշգրիտ կանխատեսումն իրականացրած մասնակիցը։ Մեկից ավելի համահավասար կանխատեսումների դեպքում առավելությունը տրվում է ավելի վաղ իրականացված կանխատեսմանը։

ԿԱՆՈՆ 5. Մասնակիցը կարող է կատարել միայն մեկ կանխատեսում։ Մեկից ավելի կանխատեսում կատարած մասնակիցը չի կարող հաղթել խաղում։

ԿԱՆՈՆ 6. Կանխատեսումն իրականացնելու վերջնաժամկետն է՝ հոկտեմբերի 5, ժամը 11։00։

ԿԱՆՈՆ 7. Կանխատեսումը կարելի է խմբագրել մինչև հոկտեմբերի 5, ժամը 11։00։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Share արված գրառումների մեկնաբանություններում կատարված կանխատեսումները չեն հաշվվում։ Կանխատեսումները պետք է կատարվեն միայն մրցույթի նկարի տակ։

Facebook-ի բաժնետոմսերի մասին

Սեպտեմբերի 30-ի ժամը 23։00 դրությամբ Facebook-ի բաժնետոմսերի գինը կազմում է 164.46 դոլար։

Facebook կորպորացիայի բաժնետոմսերը ցուցակված են ամերիկյան Nasdaq բորսայում։ Վերջին հինգ տարվա ընթացքում Facebook-ի բաժնետոմսերի գինը զգալիորեն աճել է՝ 51.04 ԱՄՆ դոլարից հասնելով 164.46 ԱՄՆ դոլարի, նվազագույն արժեքը կազմել է 46.23 ԱՄՆ դոլար։

Վերջին 12 ամսում արձանագրված նվազագույն արժեքը կազմել է 152.22 ԱՄՆ դոլար, առավելագույնը՝  217.50 ԱՄՆ դոլար, իսկ վերջին ամսում արձանագրվել են հետևյալ ցուցանիշները. նվազագույն արժեք՝ 160.30 ԱՄՆ դոլար, առավելագույն արժեք՝ 177.64 ԱՄՆ դոլար։

Facebook-ի բաժնետոմսերի արժեքը ստուգվում է Bloomberg հարթակում. https://u.b24.am/blfacebook

Facebook-ի բաժնետոմսերի գրաֆիկը հասանելի է նաև Tradaintgview հարթակում. https://u.b24.am/twfacebook

Share