Բաժին. Բիզնես

Beeline. պրեմիում կարգի բջջային համարներ կարելի է ձեռք բերել bid.beeline.am հարթակի միջոցով

Հայաստանում Beeline-ը գործարկել է bid.beeline.am հարթակը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են գնել պրեմիում կարգի համարներ, որոնք նախկինում անհասանելի էին վաճառքի և սպասարկման գրասենյակներում կամ առցանց պատվերների համար։ Ընտրել և գնել նման հեռախոսահամար հնարավոր կլինի մինչև դեկտեմբերի 19-ը և միայն bid.beeline.am հարթակում։ Կայքում ներկայացված է լինելու 72 եզակի հեռախոսահամար։

Համարները հնարավոր կլինի գնել երկու տարբերակով՝ 30 օրվա ընթացքում ֆիքսված գնով պատվիրել bid.beeline.am կայքից, կամ սպասել այդ ժամկետի ավարտին և մասնակցել աճուրդի, որը կմեկնարկի 2017 թ․ դեկտեմբերի 19-ին, ժամը 20։00-ին։

Աճուրդի ժամանակ բոլոր ազատ հեռախոսահամարների գները կիջնեն, սակայն յուրաքանչյուր հեռախոսահամարի վերջնական գինը կձևավորվի աճուրդի ընթացքում՝ կախված մասնակիցների առաջարկներից։ Աճուրդը կավարտվի դեկտեմբերի 20-ին, ժամը 20։00-ին։

«Մենք որոշել ենք մշակել առանձին առցանց հարթակ, որպեսզի մեր հաճախորդները կարողանան պարզ, հարմար և թափանցիկ ճանապարհով գնել պրեմիում համարներ։ Աճուրդին մասնակցել և համար գնել հնարավոր կլինի ցանկացած սարքի միջոցով և ցանկացած վայրից, գլխավորը համացանցի հասանելիությունն է։ Սա մեր գլոբալ ռազմավարության մի մասն է, որն ուղղված է բաժանորդների սպասարկման թվային ուղիների զարգացմանը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Արժեքով 3 000 000 դրամը չգերազանցող համարների ձևակերպման համար Beeline-ն առաջարկում է անվճար առաքում Հայաստանում ցանկացած հասցեով կամ հաճախորդի կողմից նշված վաճառքի և սպասարկման գրասենյակ։

Լրացուցիչ տեղեկություններ հասանելի են bid.beeline.am կայքում, Facebook-ում Beeline-ի պաշտոնական էջի միջոցով, անվճար 0611 համարով, կամ Beeline-ի ցանկացած վաճառքի և սպասարկման գրասենյակում։

Share