Բաժին. Բիզնես

Վիվա-ՄՏՍ. Ռալֆ Յիրիկյանը՝ Երևանում և մարզերում գործարկված շարժական սպասարկման կենտրոնների մասին

Բաժանորդների սպասարկման անընդհատությունն ապահովելու, ինչպես նաև բջջային կապի ռազմավարական կարևորությունը հաշվի առնելով՝ Վիվա-ՄՏՍ-ը Երևանում սկսել է իրականացնել բաժանորդների սպասարկում՝ սպասարկման շարժական կենտրոններից:

Հայաստանի խոշոր 7 համայնքներում՝ Բաղրամյան, Աշոցք, Ամասիա, Մարալիկ, Բագրատաշեն, Նոյեմբերյան ու Ճամբարակ, նույնպես գործում են սպասարկման կենտրոններ: Այս և այլ նորությունների մասին տեղեկանում ենք Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ուղիղ եթերից՝ ընկերության ֆեյսբուքյան էջում:

Երևանի տարածքում կգործի անիվների վրա տեղակայված 3 կենտրոն: Շարժական կենտրոնները կազմակերպվել են հատուկ կահավորված և Վիվա-ՄՏՍ-ի տարբերանշանը կրող «Ford Transit» մակնիշի մեքենաների հիման վրա: Անիվների վրա գործող այս կենտրոններում հասանելի է ապրանքատեսակների և ծառայությունների մեծ մասը, ներառյալ՝ սարքերի ու SIM քարտի վաճառք: Ծառայությունները կներկայացվեն և գործարքները կիրականացվեն առանց բաժանորդ-աշխատակից անմիջական շփման՝ հատուկ լուսամուտի միջոցով:

Գործարքները կկատարվեն կանխիկ ու անկանխիկ եղանակներով: Հասանելի չի լինի միայն բջջային սարքերի ապառիկ վաճառքը:

Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութից սարք պատվիրելու համար հարկավոր է այցելել Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութ (https://shop.mts.am), ընտրել սարքն ու լրացնել պարզեցված էլեկտրոնային հայտ, կամ զանգահարել առցանց խանութի՝ կայքէջում նշված 093298700 համարով: Այնուհետև հաճախորդի հետ կապ կհաստատվի և նրան կուղղորդեն դեպի շարժական սպասարկման կենտրոններից որևիցե մեկը՝ ըստ իր հարմարության,  կամ՝ այն վայրը, ուր ժամանելու է օրեր առաջ գործարկված սպասարկման շրջիկ կենտրոնը՝ սարքն, ինչպես նաև ցանկության դեպքում՝ SIM քարտն, առաքելու համար:  

Շարժական կենտրոնները հագեցած են տեղեկատվական հանգույցներով, ինչը թույլ է տալիս մշտական կապ պահպանել գլխամասային գրասենյակի հետ՝ իրական ժամանակում գործարքներ իրականացնելու և ծառայություններ ակտիվացնելու համար:

Կարևոր. Հնարավոր հերթերի դեպքում՝ հաճախորդներին հորդորում ենք պահպանել նվազագույնը 2 մետր հեռավորություն միմյանցից ու կրել դիմակ:

Սպասարկման կենտրոնները հագեցված են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են, անձնակազմը տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցներն ընդգրկվել են աշխատանքներում իրենց ցանկությամբ:

Երևանում գործող՝ վերը նշված սպասարկման շարժական կենտրոնները տեղակայված են ներկայում չգործող սպասարկման կենտրոնների հարևանությամբ՝ հետևյալ հասցեներում. 

– Ամիրյան 3 (Կենտրոն վարչական շրջան)

– Ազատության պողոտա 24/4 (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան)

– Բագրատունյաց 14/67 (Շենգավիթ վարչական շրջան)

Մարզերում գործում է սպասարկման 7 կենտրոն՝ Բաղրամյան, Աշոցք, Ամասիա, Մարալիկ, Բագրատաշեն, Նոյեմբերյան ու Ճամբարակ համայնքներում:

Երևանում գործող սպասարկման շարժական ու մարզերի սպասարկման կենտրոնների  աշխատանքային ժամերն են 11:00-17:00, երկուշաբթիից` շաբաթ):

Հո՛գ տանենք միմյանց համար, պատվո՛վ հաղթահարենք դժվարությունները: 

———–

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share