Բիզնես | 17:11 15/05/20

Եսայան եղբայրները «TEAM. Telecom Armenia» բրենդի ներքո մուտք են գործում ՀՀ հեռահաղորդակցական շուկա

Հայտնում ենք, որ Հայկ և Ալեքսանդր Եսայանների կողմից ապրիլի 20-ին ստեղծված «Օլնեթ» ընկերությունը վերանվանվել է «ԹԻՄ» ՍՊԸ և շուտով կսկսի հեռահաղորդակցության ծառայություններ մատուցել «TEAM. Telecom Armenia» բրենդի ներքո։ «ԹԻՄ» ՍՊԸ-ն մայիսի 13-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործում) գործունեությամբ զբաղվելու համար լիցենզիա ստանալու նպատակով, ինչպես նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային լիցենզիա ստանալու համար։

Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում այսօր գրել է Հայկ Եսայանը, մասնավորապես ասելով․

«Մեր ընկերությունը վերանվանել ենք «ԹԻՄ» ՍՊԸ, որը շուտով կսկսի գործել «TEAM․Telecom Armenia» բրենդի ներքո։ Արդեն դիմել ենք ՀԾԿՀ և ՀՌՀ լիցենզիաներ ստանալու համար։ Ծառայությունների բարձր որակն ապահովելու են «ԹԻՄ»-ին միացած պրոֆեսիոնալները։ Ամենակարևորն ուժեղ թիմն է»։

Facebook Linkedin Twitter Google+