Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 14/12/17

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 14-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.81 դրամով և կազմել 482.74 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.43 դրամով և կազմել 570.65 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 8.24 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.98 դրամով և կազմել 649.33 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 5.15 դրամով և կազմել 19286.49 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.57 դրամով և կազմել 243.75 դրամ: Պլատինի գինը նվազել է 116.12 դրամով և կազմել 13611.43 դրամ:

Share