Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 21/01/19

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 21-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.31 դրամով և կազմել 485.11 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.71 դրամով և կազմել 551.67 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.31 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 5.30 դրամով և կազմել 622.83 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 114.25 դրամով և կազմել 20029.21 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.79 դրամով և կազմել 241.28 դրամ: Պլատինի գինը նվազել է 70.41 դրամով և կազմել 12492.91 դրամ:

Share