Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 21/02/19

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 21-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.48 դրամով և կազմել 488.07 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.48 դրամով և կազմել 552.74 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 7.45 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.85 դրամով և կազմել 637.57 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 171.23 դրամով և կազմել 21085.87 դրամ: Արծաթի գինն աճել է 4.25 դրամով և կազմել 251.62 դրամ: Պլատինի գինն աճել է 185.13 դրամով և կազմել 12898.67 դրամ:

Share